Օտըմ Պելտիե
Օտըմ Պելտիե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 2004[1] (20 տարեկան) |
Ծննդավայր | Wikwemikong Unceded Indian Reserve 26, Օնտարիո, Կանադա[2] |
Քաղաքացիություն | Կանադա |
Ազգություն | Anishinaabe? |
Մասնագիտություն | ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Autumn Peltier Վիքիպահեստում |
Օտըմ Պելտիե (ֆր.՝ Autumn Peltier, սեպտեմբերի 27, 2004[1], Wikwemikong Unceded Indian Reserve 26, Օնտարիո, Կանադա[2]), հյուսիսամերիկյան անիշինաաբե հնդկացիական ցեղի ներկայացուցիչ, ով իր ցեղի մյուս անդամների հետ ապրում է Վիքվեմիկոնում՝ առաջին ազգային արգելոց-ռեզերվացիայում։ Մաքուր ջրի համար պայքարող ակտիվիստուհի է[4] և, չնայած փոքր տարիքին, արդեն միջազգային մեծ համբավ է ձեռք բերել։ Նրան անվանում են «ջրի համար պայքարող մարտիկ»։ 2018 թվականին, երբ ընդամենը տասներեք տարեկան էր, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել ջրի մաքրությունը պահպանելու հրատապ անհրաժեշտության մասին և ուղերձով դիմել աշխարհի երկրների առաջնորդներին։ Այդ բարձր ամբիոնից Պելտիեն հաջորդ տարի ևս մեկ անգամ արծարծել է ջրի մաքրությունը պահպանելու հրատապ անհրաժեշտության հիմնախնդիրը[5][6][7][8]։
2015 թվականին, լինելով ընդամենը տասը տարեկան մի աղջնակ, մասնակցել է Շվեդիայում՝ Սյոդերտելիեում, Ստոկհոլմում կազմակերպված կլիմայի վերաբերյալ միջազգային մանկական կոնֆերանսին (Children's climate conference)[9][10]:
Պելտիեի թեկնածությունը երկու անգամ առաջադրվել է Խաղաղության մանկական միջազգային մրցանակով պարգևատրման համար (International Children's Peace Prize): Հաճախ նրան համեմատում են մեկ այլ մանկահասակ ակտիվիստուհու՝ շվեդ Գրետա Թունբերգի հետ[11][12][13]։
Պայքարի ուղին Օտըմը բռնել է ութ տարեկանից՝ հետևելով իր ավագ մորաքրոջը՝ Ժոզեֆին Մանդամենին։ Նրա անցած կյանքի ոչ մեծ ճանապարհին բեկումնային է եղել ծիսական մի արարողության մասնակցելու նպատակով այցելությունը Սերփընթ Ռիվըր (Օձագետ) ռեզերվացիա։ Ծարաված աղջնակին այստեղ թույլ չեն տվել, որ ջուր խմի այն աղբյուրից, որից կարող էին օգտվել միայն գաղութարարների հետնորդները։ Իսկ տեղաբնիկներին հատկացված աղբյուրի ջուրը թունավոր նյութեր էր պարունակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 'We all need to wake up:' Indigenous youth lend their support to climate strikes — CBC News, 2019.
- ↑ 2,0 2,1 2,2 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
- ↑ AUTUMN Water Advocate
- ↑ De är alla unga – och frontar klimatrörelsen
- ↑ Autumn Peltier, 13-year-old water advocate, addresses UN
- ↑ Autumn Peltier going to the United Nations to share her message about water
- ↑ Water protector Autumn Peltier speaks at UN
- ↑ Barnens klimatbudskap: Nu måste ni lyssna på oss
- ↑ Sveriges Radio, Markus Landén, Siri Hill
- ↑ Skammen över vår skam
- ↑ These 5 young activists apart from Greta Thunberg are fighting the climate change war
- ↑ Greta Thunberg Isn’t the Only Young Climate Activist You Need to Know
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտըմ Պելտիե» հոդվածին։ |
|